|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել, եւ ՀՀ Կենտրոնական բանկն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։ Երեկ մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում կազմել է 415 դրամ 15 լումա, անցած ուրբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։
Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 մլն դոլար, կարելի է պնդել, որ դա ԿԲ-ի ներարկած կանխիկ արտարժույթն է։ Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 մլն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: