|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լրագրողների հետ զրույցում խոսելով գնաճի մասին` վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դա իրենց մտահոգում է, եւ որ փորձելու են օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի ոչ ավելի, քան պետք է լինի:
«Ես խոսում եմ` մոնիտորինգի արդյունքներին ծանոթանալով: Դրա համար այսօր հանձնարարեցի, որպեսզի կառավարության հաջորդ նիստում ներկայացնեն, ևս մեկ անգամ դիտարկենք: Մենք փորձում ենք ամեն ինչ անել: Դա կապված չէ մեր ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունք է, որն ունենում է իր բացասական ազդեցությունը: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի դա սահուն անցկացնենք: Այստեղ ներդրողների խնդիրն է դժվարանում»,-հայտարարեց վարչապետը:
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում դոլարի տատանումները կկարգավորվեն:
Լրագրողների դիտարկմանը, թե համոզվա՞ծ է, որ դրամի արժեզրկումը կանգ կառնի, Աբրահամյանը հակադարձեց. «Բա եթե վարչապետը համոզված չլինի, ո՞վ պետք է լինի համոզված: Իմ տեղեկատվությունը ավելի շատ է, քան ձերը»: