Ռուբլու արժեզրկումը բացասաբար է անդրադարձել արտահանման վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ««Երևան գարեջուր» ընկերությունը ռուբլու արժեզրկման պատճառով այս օրերին վնասներ է կրում: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայիրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը երկար ժամանակ է, ինչ գարեջուր է արտահանում ՌԴ, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով որոշակի քանակությամբ կրճատել է արտահանման ծավալները: «Գնորդների կողմից տեղում իրացնելու ժամանակ մի շարք խնդիրներ են առաջանում, մարդկանց գնողունակությունն է ընկնում: Հակառակ դեպքում մենք կարող էինք ավելի մեծ քանակությամբ գարեջուր արտահանել Ռուսաստանի Դաշնություն»,– ասել է Հայիրյանը»: