կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 17:11
Հասարակություն

Դրամի արժեզրկումը շարունակական պրոցես է. տնտեսագետ

Դրամի արժեզրկումը շարունակական պրոցես է. տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանում դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է  Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ: Տնտեսագետը նշեց, որ այդ հակամարտության ընդգծված թիրախ  է տնտեսական համակարգը:

«Սա, պլանետար առումով, քաղաքական դաշտի կռիվ է: Արևմուտքը կռվում է Ռուսաստանի դեմ: Այս մեծ ընդհարման պարագայում, բնականաբար, առաջին թիրախը տնտեսական մասն է: Հայաստանը, հանգամանքների բերումով, իր կամքից անկախ, գտնվում է այդ հակամարտության ազդեցության համապատասխան տիրույթում: Ռուսաստանին ուղղված բոլոր քայլերը, ըստ էության, իրենց արտացոլումն են ստանում Հայաստանում»,- ասաց Բոստանջյանը` հավելելով. «Խոսքը միայն այս` արտարժույթային կուրսերի դիսոնանսի ու վայրիվերումների մասին չէ: Սա, ըստ էության, մեր քաղաքացիների համար ամենատեսանելի դաշտն է, որը գտնվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տնօրինության տակ»:

Ըստ նրա` Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը տասնամյակներ շարունակ կա, բայց հիմա այդ հակամարտությունն ավելի ցցուն է դարձել: «ՌԴ-ի հետ ուղղակի, թե անուղղակի, բացահայտ, թե ոչ բացահայտ կապ ունեցող բոլոր տիրույթները, այդ թվում` նաև ՀՀ-ն, շատ դժվար իրավիճակում են: Սրան էլ գումարվում են մեր կառավարման համակարգին վերաբերող խնդիրները: Շատ անշնորհակալ գործ կլինի, եթե որևէ մեկը փորձի այս տոտալ, այս ահավոր մեծ, պլանետար բնույթ կրող գործընթացի մասին ասել, որ վաղը կավարտվի: Սա շարունակական պրոցես է, ու սրա ահավոր խոցելիությունը գալիս է նրանից, որ սրա տակ թաքնված բազմաթիվ սուբյեկտներ, հետապնդելով ողորմելի անձնական շահեր, ինչ-որ ձևով նպաստում են, որ այդ  պրոցեսն ավելի խորանա»,- եզրափակեց տնտեսագետը: