|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մանաթի արժեզրկումը թուլացնում է զինծառայողների` առանց այդ էլ թույլ սոցիալական պաշտպանությունը: Այդ մասին հայտնել է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը (Caspian Defense Studies Institute), որը գլխավորում է ռազմական փորձագետ, վտարանդիության մեջ գտնվող Ջասուր Սումերինլին (2014-ին իշխանությունների ճնշման հետեւանքով լքել է Ադրբեջանը եւ բնակություն հաստատել Եվրոպայում). գրում է Кавказский узел-ը:
Այսպես՝ թիկունքում ծառայող լեյտենանտներն ամսական ստանում են ընդամենը 500 մանաթ (ընդամենը 525 դոլար), իսկ ենթասպաներն ու ժամկետային զինծառայության մեջ գտնվող սերժանտները՝ դրանից էլ քիչ: Այդ գումարն ադեկվատ չէ երկրի ռազմական բյուջեին, որը կազմում է 4 միլիարդ դոլար:
«Խնդիրներ կան նաև զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցում: Թեեւ մի քանի տարի առաջ պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել զինծառայողների բնակության պայմանները բարելավելու մասին, և մոտ 300-400 մարդ ստացել է բնակարաններ, մոտ 1000 գործող զինծառայող ու էլ ավելի շատ պահեստազորի սպա շարունակում են մնալ հերթի մեջ, և հայտնի չէ, թե երբ կստանան բնակարան»,- ասել է նա: