կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 14:05
Մշակույթ

Ի՞նչ պայմաններով են վերաբացվում թանգարանները

Ի՞նչ պայմաններով են վերաբացվում թանգարանները

ՀՀ պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն` սահմանվել են կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) պայմաններում թանգարանների գործունեության համար.

1) Արգելվում է թանգարան մուտքը առանց դիմակի: Թանգարանում գտնվելու ամբողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:

2) Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով:

3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը թանգարան:

4) Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

5) Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

6) Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է այցելուների համար սահմանել հստակ գծանշումներով երթուղի, այդ թվում՝ ցուցանմուշների մոտ։

7) Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում։

8) Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի հսկողությամբ։

9) Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի, ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ։

10) Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։

11) Հնարավորության դեպքում սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

Թանգարաններում հանրային սննդի կազմակերպման ժամանակ գործում են սույն որոշման հավելված N 8-ով, խանութների գործունեության ժամանակ՝ սույն որոշման հավելված N 7-ով սահմանված կանոնները։