|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի գործող չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը Մարտի 19-ին պատրաստվում էր Երևանում ընկերական խաղ անցկացնել իրանական «Պերսեպոլիս»-ի հետ: Այս խաղի հետ կապված «Շիրակ»-ի պաշտոնական էջը տարածել է հայտարարություն, որում նշվում է.
«Շիրակ»-ը մարտի 19-ին պատրաստվում էր ընկերական հանդիպում անցկացնել իրանական «Պերսեպոլիս»-ի հետ, սակայն այդ հանդիպումը հետաձգվում է:
Այսօր պարզ դարձավ, որ իրանական ակումբին չի հաջողվում ինքնաթիռի տոմսեր ձեռք բերել, քանի որ մարտ ամսին մեծ է իրանցիների հոսքը Հայաստան՝ կապված Նավրուզ Բայրամի հետ: Երևան ժամանող բոլոր թռիչքները վաղուց արդեն պատվիրված էին:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ «Պերոսպոլիս»-ի հետ հանդիպումը թե Հայաստանում, և թե Իրանում կկայանա այս տարվա ամռանը:
Մենք հայցում ենք բոլոր երկրպագուների ներողամտությունը: