|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր փետրվարի 19-ին Բաքվում, հետաձգվել է։ Հինգշաբթի, ըստ Trend գործակալության, այս մասին հաղորդվել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի թվիթերյան էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականի փետրվարի 18-ին նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, իսկ փետրվարի 19-ին՝ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանիի պաշտոնական այցը Ադրբեջան:
Փետրվարի 19-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ, պետք է տեղի ունենար իններորդ եռակողմ հանդիպումը:
Թեև պատճառ չի նշվել, սակայն ակնհայտ է, որ պատճառը Վրաստանի վարչապետի հրաժարականն է, որի մասնակցությունը նույնպես նախատեսվում էր։