|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան/ ստացել է հրավեր Բեյրութից՝ հանդես գալու «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում (մարտի 17-ից 24-ը), ընդ որում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:
Հատկանշական է, որ առաջին անգամ է հայկական նվագախումբը պաշտոնական կարգավիճակով հանդես գալու աշխարհում մեծ հեղինակություն վայելող միջազգային փառատոնի շրջանակներում:
«Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում նվագախումբը կներկայացնի չորս համերգ: Նվագախմբի հետ հանդես կգան մենակատարներ Յասկո Ֆուջին (սոպրանո), Կլարա Պրեսլենդին (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելին (տենոր), Խալեդ Մուզաննարը (դաշնամուր), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկը (ակորդեոն)…