կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-08 13:06
Հասարակություն

Հանուն կանանց` Յուրի Վարդանյանը կմիանա «Ռոբին Հուդ» շարժմանը

Հանուն կանանց` Յուրի Վարդանյանը կմիանա «Ռոբին Հուդ» շարժմանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը շատ է սիրում կանանց, անգամ` ամբողջ աշխարհի կանանց: Yerkir.am-ի հետ զրույցում նախարարը ժպիտ ցանկացավ հայ կանանց, բայց չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք քիչ ժպտում: «Առավոտից իրիկուն աշխատում ենք, որ նրանց հոգսը պակասի, ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ: Ցավոք սրտի, մեր վատ վիճակը պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով, նավթ չունենք, գազ չունենք, հարստություն չունի մեր երկիրը»,- ասաց նախարարը:

 

Իսկ այն, որ հարստություն չունեցող երկրում հարստանում են որոշ մարդիկ, նախարարը սխալ է համարում, ըստ նրա` դրա դեմ պետք է պայքարել: Մեր կատակ-հարցին` կարո՞ղ ենք սկսել «Ռոբին Հուդ» շարժումը` հարստությունը վերցնելով օլիգարխներից ու բաժանելով կանանց, Յուրի Վարդանյանը պատասխանեց. «Դե, կանանց խորհրդով հավաքվեք, որոշում կայացրեք, մենք` տղամարդկանցով, կմիանանք ձեր որոշմանը»: