Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ շուրջ 12 շաբաթ Ռոբին անունով ավտոմատացված ռոբոտը կշփվի խնամքի հաստատությունում ապրող տարեցների հետ, կփորձի բարձրացնել նրանց տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները։
Ռոբոտի հնարավորություններին տարեցները ծանոթացել են տեղում․ «Էքսպերտ Թեքնոլոջիս» ընկերության ներկայացուցիչները ցուցադրել են ռոբոտին ու նրա հնարավորությունները։ Ծրագրի մեկնարկին հնչել է նաև «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանի ողջույնի ուղերձը։
Նախագիծն իրականացնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը՝ «Էքսպերտ Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Ծրագրի ավարտից հետո նախատեսված է Ռոբինի հյուրընկալումը խնամքի մյուս հաստատություններում ևս։