Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր, ասում են, Գառնիում մի թեթեւ, մետաղական սրճարան են բացում, վաղը, մյուս օրը այդ սրճարանը լինելու է քարից, որտեղ խորոված ու քյաբաբ կմատուցեն: Չեմ հավատում նրանց»,- Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու մասին որոշմանը` նշեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:
Նրա կարծիքով` Գառնու տարածքում ոչ մի բան էլ չպետք է կառուցվի, իսկ տարածքից դուրս թող անեն` ինչ ուզում են:
«Տուրիստների համար ընդամենը 40 րոպե է հատկացված Գառնի-Գեղարդին, թե էդ ո՞վ է նստելու մի հատ թեյ ու սուրճ խմի: Ախր, էդպես չի, էլի, տարածքից դուրս, որտեղ ուզում է, թող գնան սուրճ խմեն, ճանապարհին լիքը սրճարան կա: Ես դեմ եմ, միանշանակ: Ունենք-չունենք մի հեթանոսական տաճար ունենք»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, թե կեցցեն բոլոր նրանք, ովքեր պայքարում են այս որոշման դեմ. «Տեսա, որ երեխեքը գնացել էին Գառնի, մաքրում էին: Բռավո նախաձեռնողներին»:
Քանդակագործը հիշեց նաեւ, որ տարիներ առաջ իրեն առաջարկել էին վերականգնել տաճարի առջեւ եղած քանդակը` մարդ, որը խեղդում է ցուլին /ի դեպ, քանդակի մի պճեղը պահպանվում է թանգարանում/: Սակայն նա, ով պետք է Թոքմաջյանի հետ քանդակի ստեղծման աշխատանքները կարգավորեր, մահացավ, եւ գործը գլուխ չեկավ: