|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ազգային ժողովում գազի խնդիրներով ստեղծվելիք հանձնաժողովի նիստերը իշխանություններն առաջարկում են անցկացնել փակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայության:
Իշխանական այս դիրքորոշմանը, բնականաբար, կողմ է ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը (տիկինն, ի դեպ, անվերապահ կողմ է իշխանական բոլոր դիրքորոշումներին, ինչը չէիր ասի, օրինակ, երկու տարի առաջ):
Վերադառնանք գազի հանձնաժողովի խնդրին: Ուրեմն` Մ. Եսայանը նույնպես առաջարկում է այդ հանձնաժողովի նիստերը փակ անցկացնել: Ըստ նրա՝ եթե գազի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը բաց նիստեր անի, ապա «լուրջ մտահոգություն ունի, որ կդառնա «գազը բաց թողնող» հանձնաժողով»: Ումից՝ ումից, բայց հումանիզմի առումով անգերազանցելի ՀՀԿ-ից ու ՀՀԿ-ականից այսպիսի անմարդկային դիրքորոշում չէինք սպասում. բա որ հանձնաժողովը, գազն իր մեջ պահելով, գազը պարբերաբար բաց չթողնի ու ներսից տրաքի, ո՞վ է պատասխան տալու:
Լ.Ս.