կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-22 11:43
Հասարակություն

Ի վերջո, սպառնացե՞լ են «Դեմ եմ» շարժման անդամներին

Ի վերջո, սպառնացե՞լ են «Դեմ եմ» շարժման անդամներին

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները միայն մամուլից են տեղեկացել, որ ինչ-որ մարդիկ իրենց սպառնացել են ներկայացնել որպես իշխանության գործակալներ, եթե նրանք իրենց բողոքի ակցիաների ժամանակ չպարզեն հակառուսական ինչ-ինչ պաստառներ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասացին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամներ Տիգրան Մարտիրոսյանը և Հայկ Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ-ներից մեկը, անդրադառնալով «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը, գրել էր, թե ինչ-որ մարդիկ առաջարկել են շարժման անդամներին, որ նրանք իրենց բողոքի ակցիաների ընթացքում որոշակի քաղաքական ուղղվածության կոչեր անեն, պաստառներ պարզեն, հակառակ դեպքում` սպառնացել են իրենց ենթակա լրատվամիջոցներում շարժումը հեղինակազրկել: Հայկ Ավետիսյանը նշեց, որ նման բան անգամ չի լսել: «Երբ ես լսում եմ այնպիսի բան, որը վնասում է շարժմանը, ես այն անպայման հրապարակայնացնում եմ, բայց նման ես ընդանրապես չեմ լսել»,- ասաց նա:

 

Հայկ Ավետիսյանը նշեց, որ «Դեմ եմ պարտադիրին» շարժումը գրանցված չէ և չի ենթադրում անդամակցություն: Այն ինքնաբուխ ձևավորված քաղաքացիական շարժում է, և հնարավոր է, որ ինչ-որ քաղաքացու, ով իրեն համարում է նախաձեռնության անդամ, ասել կամ առաջարկել են նման բան:

 

Տիգրան Մարտիրոսյանը եւս նշեց, որ իրեն հայտնի չէ, որ որևէ մեկը սպառնացել է կամ նման բան է առաջարկել շարժման անդամներին: