կարևոր
2224 դիտում, 17 ժամ առաջ - 2025-03-02 16:57
Հասարակություն

Էջմիածնում 25 մայրացու ոչխարներ հոշոտվել են թափառող շների կողմից

Էջմիածնում 25 մայրացու ոչխարներ հոշոտվել են թափառող շների կողմից

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, ովքեր թոշակառուներ են, իրենց ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։ Ու այսօր թոշակառու ամուսինը հայտնաբերել է, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ վիրավոր են։

Քաղաքացին ասում է որ թափառող շներնեն վնասը հասցրել:

Բազմաթիվ անգամներ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան ու այդ մասին գիտի նաև քաղաքապետը, սակայն այնտեղից մեզ պատասխանում են, թե «շների գործը մեր գործը չի»։ 
Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե հաստա՞տ մայրացու գառները հոշոտվել են թափառող շների կողմի, նրանք պատասխանեցին, որ վստահ են, շներն են եղել, և մատնացույց արեցին անասնագոմում մի քանի մետր հեռավորության վրա երևացող թափառող մի քանի շների։