| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ
Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը եւ աշխատանքի մեթոդաբանությունը:
- կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ եւ կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման,
- ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները,
- Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
-Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»: