|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, թերթը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար` ընդամենը 85 մլն դրամ։
Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսվել. պլանավորվածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս։ Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ։
Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390 մլն դրամ:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։