կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-20 15:25
Աշխարհ

Մայդանում ռուսական ՆԳՆ-ի սպայի են հայտնաբերել

Մայդանում ռուսական ՆԳՆ-ի սպայի են հայտնաբերել

Կիևի Մայդանում ցուցարարները գրոհի ժամանակ սպայի վրայից պոկել են Ռուսաստանի ՆԳՆ-ի հեծանակ (шеврон): Այդ մասին հաղորդել են Մայդանի բեմից և ցուցադրել այն. հայտնում է Украинская правда-ն:

 

«Երկգլխանի արծվով և եռագույնով` Ռուսաստանի ՆԳՆ այս հեծանակը մարդիկ պոկել են սպայի վրայից գրոհի ժամանակ: Սա իրեղեն ապացույց է, և սա պետք է տեսնի ողջ աշխարհը»,- հայտարարել են բեմից՝ կրկնելով այս տեղեկությունը նաև ռուսերենով և լեհերենով:

 

«Եթե լինեն նաև այլ ապացույցներ, ապա դա այնքան լուրջ գործ է, որ Յանուկովիչի իշխանությունից պետք է ոչինչ չմնա: Մի բան է, երբ օգտագործում են ներքին զորքերը, իսկ լիովին այլ բան, երբ ներգրավում են արտաքին զորքեր»,- նշել են Մայդանի բեմից: