|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինան Համաշխարհային բանկից PEACE նախագծի շրջանակում ստացել է 4,8 մլրդ դոլար: Միջոցներն ուղղվել են բարեփոխումների իրականացմանն ու երկրի վերականգնմանը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի Telegram ալիքին։
«PEACE ծրագրի շրջանակում Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 միլիարդ դոլար: Սա բանկի պատմության մեջ ամենամեծ ներդրումային նախագիծն է, որը ստեղծվել է աջակցելու մեր պետության՝ սոցիալական և կրթական, առողջապահության, գյուղատնտեսական արտադրության, վերակառուցման ծրագրերի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Շմիգալի խոսքով՝ պատերազմի սկզբից Համաշխարհային բանկի մեխանիզմով Ուկրաինան արդեն ստացել է գրեթե 50 միլիարդ դոլար։
«Չափազանց երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին և զարգացման գործընկերներին, որոնք ֆինանսավորում են օգնությունը PEACE ծրագրի շրջանակում», - ընդգծել է նա: