Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խորը արմատներ ունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է:
Ըստ որոշ լուրերի՝ ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ՝ պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը:
Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով:
Այս աղմուկի մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմությունը»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: