Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, հայտարարել է, թե պայքարելու է այնքան, մինչև ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ արձակվի։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Քլունին ասել է, որ Ադրբեջանը փորձում է ուժով լռեցնել ռեժիմին քննադատողներին, որոնցից մեկն է Խադիջա Իսմայիլովան:
«Կարևոր է պայքարել լրագրողների ազատության համար, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե ինչ է կատարվում նրանց երկրներում»,- նշել է փաստաբանը, ով ՄԻԵԴ-ում պաշտպանում է լրագրողի շահերը:
Հարցազրույցի ընթացքում Քլունին նաև անդրադարձել է Ալիևի աջակիցների հայտարարություններին, թե ինքը հայկական արմատներ ունի: Կրկնելով իր արմատների՝ լիբանանյան և բրիտանական լինելու մասին, Քլունին, այնուամենայնիվ, ասել է. «Չեմ հասկանում, թե որևիցե ազգության պատկանելը ինչպես կարող է վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ էլ հասկանում, թե դա ինչ կապ ունի: Այն, որ ես ներկայացրեցի Հայաստանի շահերը, ինձ հայ չի դարձնում, ինչպես որ Կամբոջան ներկայացնելս ինձ` կամբոջացի, կամ էլ Հունաստանին խորհուրդ տալս` հույն չի դարձրել»:
Նշենք, որ այս տարվա ապրիլի 22-24-ը Քլունիները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: