|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ադրբեջանական minval.az կայքը ռեպորտաժ է պատրաստել Ղարաբաղյան պատերազմի վետերանի մասին, որին պետությունը մոռացել է:
Մեկ ոտքի կեսը կորցրած անօգնական տղամարդն ապրում է խրճիթում: Նա Սալյանի շրջանի Յոլյուսյու գյուղից է:
Վետերանը բուժման կարիք ունի, խնդիրներ` երիկամների հետ: Դյունյամալիև Վելին որևէ օգնություն չի ստանում և չի կարողանում անհրաժեշտ դեղորայք գնել: Ավելին` երբ նա դիմել է օգության համար, տեղական կառավարման մարմնի ղեկավարը վիրավորել է նրան և առաջարկել ինքնահրկիզվել նախագահականի առջև:
«Նա ասաց դա` նայելով աչքերիս մեջ: Մի՞թե ես այդ վերաբերմունքին եմ արժանի: Հայրենիքի համար ես կորցրել եմ առողջությունս: Թող գոնե դա հաշվի առնեն»,- պատմել է վետերանը:

