Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կոնցեպտուալ առումով սահմանադրական բարեփոխումները բավարար են` ապահովելու դատարանների անկախությունը, սակայն կա հասարակությանը վերափոխելու խնդիր. «Սիվիլիթաս» հիմնադրամում հունիսի 7-ին կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Որպես ասվածի վկայություն` նախարարը վկայակոչեց հարցումների արդյունքները, ըստ որոնց` հարցվածների 84 տոկոսը պատրաստ է կաշառք տալ զարտուղի ճանապարհներով իրենց հարցը լուծելու, իսկ 63 տոկոսը՝ անգամ օրինական հարցերին լուծում տալու համար։
Ըստ նախարարի` կոռուպցիան Հայաստանում ունի խորքային արմատներ։ Նրա խոսքերով` արդարամտություն եւ արդարադատություն կարելի է ապահովել նոր արժեհամակարգ կրող մարդկանց մուտք գործելու, ինչպես նաեւ օրենսդրությունը կոռուպցիոն ռիսկերից ձերբազատելու ճանապարհով։
Հ.Թովմասյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե, համաներման հետ կապված, քրեակատարողական հիմնարկներից կան բազմաթիվ բողոքներ։ Ըստ նրա` համաներման կիրառման 11-րդ օրվա դրությամբ ընդամենը մեկ բողոք է ստացել։ «Յուրաքանչյուր խախտում խստագույնս պատժվելու է»,- հավաստիացրեց նախարարը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ցմահ դատապարտվածների գործերը վերանայելու խնդիրը դուրս է նախարարի իրավասություններից. տեղեկացնում է «Նոյյան տապանը»: