|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ըստ aa-ի` Թուրքիայում ազգայնամոլների կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին կաշառակերության և կոռուպցիայի մասին մի շարք հայտարարություններ է արել:
Խոսելով դեկտեմբերի 17-ի դեպքերի մասին` Բահչելին ասել է. «Ով ուզում է լինի, պետք է կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարենք: Եթե վարչապետը կարողանար սա անել դեկտեմբերի 17-ին` ժողովրդի վստահությունը վաստակած անձնավորություն կլիներ: Դատախազները դատական գործեր էին հարուցել դեկտեմբերի 17-ի գործով ցուցակում տեղ գտած գործարարների, նախարարների որդիների և այլ անձանց դեմ: Վստահ չեմ կարող ասել, որ նրանք ներառվել են այդ գործողության մեջ, թե` ոչ, դատավարությունը ցույց կտա, սակայն, եթե Էրդողանը այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ, բոլորովին այլ Էրդողան կլիներ, բայց դա չարեց»: