Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գալուստ Նանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Եվ այսպես`
Սեւանից բաց թողնված յուրաքանչյուր 12.5 մլն խմ ջուրը լճի մակարդակը իջեցում է 1սմ-ով: Իսկ լճերի բնական ծերացման ժամանակ լճի հատակը տարեկան բարձրանում է ընդամենը 1մմ- ով:
Այսպես` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի Սեւանա լիճը կիջեցնի 19,2 սմ-ով, որի արդյունքում եւ ավելի կարագանա լճի ծերացումը` տարեկան 19 մմ-ով…
Ի դեպ, նման հաշվարկներ ժամանակին կատարել է նաեւ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը, սակայն զարմանալի է, թե ինչու է այդ նույն ինստիտուտն այսօր ԼՌՈւՄ (դե հասկանալի է - հեղ.)….
Ափսոս, ժամանակին կային մարդիկ, ովքեր պայքարում էին հանուն Սեւանի եւ նրա փրկության, որոնցից ես կառանձնացնեմ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն լուսահոգի Ռաֆայել Հովհաննիսյանին…»: