ԵՄ իշխանությունները չեղյալ են համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ընթրիքը, որը պետք է կայանար Բրուսելում` Ռուսաստան-ԵՄ հերթական գագաթաժողովի շրջանակում. հայտնում է haqqin.az-ը՝ Reuters-ին հղումով:
Հունվարի 28-ին կայանալիք գագաթաժողովը երկու օրվա փոխարեն կտևի մեկ օր:
«Լարվածությունը մեծացավ անցյալ տարվա վերջին, երբ ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրեց Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու հետ կապված»,- գրում է Reuters-ի թղթակիցը:
Գագաթաժողովն իրենից մի քանի ժամ տևողությամբ բանակցություններ կներկայացնի՝ Պուտինի, Բարոզուի և Ռոմպույի միջև: