կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 13:18
Հասարակություն

Համասեռամոլ մարմնավաճառները Եռաբլուր են հասել

Համասեռամոլ մարմնավաճառները Եռաբլուր են հասել

Նոյեմբերի 6-ից «Մենք» երիտասարդական շարժումը սկսեց ստորագրահավաք` համասեռամոլ մարմնավաճառներին Կիրովի անվան մանկական զբոսայգուց վտարելու համար:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանը նշեց, որ իրենք մեկ ամիս առաջ նամակով դիմել էին Երեւանի քաղաքապետարան` այգին մարմնավաճառներից մաքրելու պահանջով: Սակայն իրենց համար տարօրինակ է այն փաստը, որ քաղաքապետին ուղղված նամակին պատասխանել են Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից: «Նրանք գրել էին, թե այգին բարեկարգում են, ոռոգման խողովակներն են փոխվում, լույսեր տեղադրվում: Այս ամենը շատ լավ է, բայց այս ամենն ի՞նչ կապ ունի մեր պահանջի հետ»,- տարակուսեց Յավրյանը:

 

«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանն էլ նշեց, որ իրենք արդեն երկրորդ նամակն են ուղարկել քաղաքապետարան` նույն պահանջով:

 

Ըստ Աղաջանյանի` վերջերս մի լուսանկարիչ փակ ցուցահանդես էր կազմակերպել, լուսանկարների թեման համասեռամոլներն էին:

 

«Լուսանկարիչը նաեւ ֆոտոալբոմ է տպագրել, որում կրկին համասեռամոլների նկարներն են: Ֆոտոալբոմն արժե 11 000 դրամ եւ վաճառվում է գրեթե բոլոր գրախանութներում: Փաստորեն, լուսանկարիչը համասեռամոլների քարոզչությամբ է զբաղվում»,- ասաց նա:

 

Աղաջանյանը տեղեկացրեց նաեւ` քանի որ Կիրովի զբոսայգում արդեն լույսեր են տեղադրվել, մարմնավաճառները սկսել են այլ վայրեր փնտրել: Վերջերս Եռաբլուրի առջեւ են կանգնում: