Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քոչարյանը խոսեց, եւ ՀՀԿ-ն էլի անցավ ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:
Արդեն գրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի առաջին հարցազրույցից հետո, որում նա խիստ քննադատության էր ենթարկել Տիգրան Սարգսյանի` տարեվերջյան ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ գնահատականներ, ՀՀԿ-ն չշտապեց պաշտպանել Տիգրան Սարգսյանին: Եթե ՀՀԿ-ական պատգամավորների դեպքում դա ինչ-որ առումով հասկանալի էր, ապա ՀՀԿ-ական նախարարների դեպքում` մեղմ ասած, տարօրինակ: Հիշեցնենք, որ նրանք հայտարարում էին, որ կա'մ չեն կարդացել հարցազրույցը, կա'մ էլ պարզապես չեն ուզում խոսել:
Հիմա` Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հարցազրույցից հետո, ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարներն առհասարակ անջատել են հեռախոսները կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին: Այսպես` անջատված են ՀՀԿ-ի սոխակ, միշտ խոսելու պատրաստ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պատգամավորներ Մկրտիչ Մինասյանի, Արման Սահակյանի, Արտակ Դավթյանի հեռախոսահամարները: Զանգերին չեն պատասխանում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյան: Պարզվում է` հարցազրույցը դեռ չեն կարդացել Կարեն Ավագյանը, Գագիկ Մինասյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը, Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը: Կկարդան, նոր կորոշեն, ուզում են խոսել, թե` ոչ: Երկրորդ նախագահի հարցազրույցի վերաբերյալ հրաժարվում են գնահատականներ հնչեցնել Սամվել Ֆարմանյանը, Կարինե Աճեմյանը: