կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 14:04
Աշխարհ

Ես ավելի շատ եմ լաց լինում, քան երեխաներս. Ջորջ Քլունին անկեղծացել է հայրանալու մասին

Ես ավելի շատ եմ լաց լինում, քան երեխաներս. Ջորջ Քլունին անկեղծացել է հայրանալու մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին անկեղծացել է հայրանալու մասին:

Ինչպես տեղեկացնում է Dailymail-ը՝ 56 տարեկանում հայրացած Քլունին պատմել է, թե ինչ փոփոխություններ են եղել իր կյանքում զույգ երեխաների ծնվելուց հետո: Դերասանը հպարտությամբ շետել է այն փաստը, որ զույգերը չեն լացում՝ միաժամանակ անկեղծանալով, որ նրանց փոխարեն ինքն է լաց լինում: «Նրանք չէ, բայց ես լացում եմ օրական 4 անգամ: Քանի որ շատ եմ հոգնում»,- ասել է նա:

Քլունին պատմել է, որ տղայի՝ Ալեքսանդրի և դստեր՝ Էլլայի ծնվելուց հետո իր կյանքում արմատական փոփոխություններ են եղել: «Ավելի քան 20 երեխայի կնքահայր եմ, սակայն այժմ հասկանում եմ՝ ինչ է նշանակում իսկական հայր լինել: Զույգ երեխաների հայր լինել միայն չի նշանակում գործերի կրկնապատկում, դա իսկապես ավելին է նշանակում»,- նշել է նա՝ հավելելով նաև, որ երեխաներով ավելի շատ կինը՝ Ամալն է զբաղվում, քան ինքը: «Ես նրանց, կաթի շշից բացի, ոչինչ չունեմ տալու»,- կատակել է դերասանը:

Քլունին նաև պատմել է, որ արդեն ակներև է երեք ամսական երեխաների՝ մոր հետ կապվածությունը: «Տղան շատակեր է, իսկ աղջկա՝ հատկապես աչքերը շատ նման են Ամալին»,- հավելել է նա:

Անդրադառնալով ամուրիության ընթացքում իր ապրելակերպին՝ Ջորջ Քլունին չի թաքցրել իր զգացողությունները: «Այն ժամանակ ես միայն իմ կարիերայի մասին էի մտածում: Ընդունել էի այդ իրականությունը: Սակայն Ամալի հետ ծանոթանալուց հետո հասկացա՝ շատ լավ հարաբերություն ունենք, հետո էլ մեզ անընդհատ ժպիտ պարգևող զույգերը»,- ասել է նա:

Քլունին նաև դժգոհել է գործի բերումով երեխաներից հեռու մնալուց: «Առավոտյան երեխաներիս մայրն ինձ նրանց լուսանկարներն ուղարկեց: Մտածեցի՝ Աստված իմ, երանի նրանց կողքին լինեի»,- պատմել է նա: