|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ ճիշտ չէ, երբ քննարկվում է, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում: Վարչապետը վստահեցրեցլ է որ ժամանակի անիմաստ կորուստ է խոսել ՀՀ եւ ԼՂՀ միջեւ հնարավոր մաքսակետի գոյության մասին. «Արցախի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ մաքսակետի գոյությունը բացառվում է: Անշուշտ, դրա պատճառներից մեկն էլ տնտեսական շահը կարող է լինել, ընդ որում փոխադարձ շահը, քանի որ Արցախի տնտեսությունն էլ Մաքսային միության տարածքին առաջարկելու քիչ բան չունի»: Հարցին, թե ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալն ինչ ազդեցություն է ունենալու Արցախի վրա, վարչապետը պատասխանել է. «Քանի որ ՄՄ երկրները դեռեւս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Սակայն մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ո՛չ որեւէ պետության, ո՛չ էլ պետությունների խմբի կողմից»: