Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում քիչ չեն պետական պաշտոնյաները, որոնք առաջին հայացքից աչքի չեն ընկնում, բայց լուրջ ունեցվածքի տեր են: Ավելին, այդ պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրելիս կարելի է պնդել` իրենց ունեցվածքով կարող են մրցել մի շարք հայտնի օլիգարխների հետ: Պաշտոնավարման տարիներին լուրջ ունեցվածք է կուտակել ոչ միայն ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, այլեւ իր տեղակալները: Օրինակ՝ ՊԵԿ առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը հայտարարագրել է 20 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 4 հազար եվրո: Մյուս փոխնախագահը` Արմեն Ալավերդյանը, հայտարարագրել է 595 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում տարեսկզբին նրա ունեցվածքը եղել է ավելի քիչ` ընդամենը 90 հազար դոլար: ՊԵԿ փոխնախագահներից Տիգրան Բարսեղյանը հայտարարագրել է 70 հազար դոլար, Ռոբերտ Գալոյանը` 44 մլն դրամ, 2.3 մլն դոլար եւ 200 հազար եվրո, իսկ Վախթանգ Միրումյանը` 50 հազար դոլար եւ 2.2 մլն դրամ»: