Երկու օր առաջ վառվեցին Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը: Տոնածառն արդեն լուսավոր է ու... թվագրված, ինչը խթանել է ֆեյսբուքյան օգտատերերի հումորային ստեղծագործ մտքին: Ոմանք կարծում են, որ քաղաքում «պատմաբանական շուխուռներ» են սկսվել, իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Ռուսաստանին միանալուց են տարին որոշել հաշվել, ապա սխալվել են. հիմա ոչ թե 204 , այլ 186 թվականն է գալիս»: