Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոսքուշը մի հեռուստահաղորդման ժամանակ Հայաստան-Թուրքիա սահմանների բացման մասին հայտարարությամբ է հանդես եկել. հայտնում է haberler.com-ը:
«Հայաստանի հետ մենք սահման ունենք: 90-ականներին, որպես պետական քաղաքականություն, «արևելյան դուռը» փակվեց: Իհարկե, պատճառը պարզ է: Ամերիկայում, ինչպես նաև եվրոպական երկրներում մեզ ինչ-որ կերպ մեղադրում են Ցեղասպանություն իրագործելու մեջ: Եվ դարձյալ 90-ականներին Ղարաբաղում, որքան էլ տարբեր լինենք, սակայն մեր եղբայրներին` ադրբեջանցիներին, կոտորեցին: Հետևաբար, եթե սա պետական քաղաքականության է, և Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական հարաբերություններ ունեն, իսկ մենք գիտենք, որ տարբեր երկրներ, մեկ ժողովուրդ ենք, ուրեմն` սահմանը փակ կմնա մինչև Ղարաբաղյան հարցն ու Ցեղասպանության իրադարձությունները պարզաբանվեն, որովհետև ինչ-որ կերպ զրպարտում են մեզ:
Եթե պատմաբանների հարցնեք, դեպքն ամբողջովին տարբեր է: Նրանք են Ցեղասպանություն իրագործել: Կարսում դա բացահայտորեն երևում է: Մինչեւ Ղարաբաղյան հարցը չլուծվի և Ցեղասպանության իրադարձությունները չպարզաբանվեն, սահմանների բացումը ճիշտ չեմ համարում»,- ասել է Բոզքուշը:
Կարսի քաղաքապետը նշել է նաև, որ սահմանների բացման դեպքում Հայաստանը Կարսում և երկրում տնտեսական առումով ոչ մի լուրջ ներդրում ունենալ չի կարող, ընդհակառակը` հավատում է, որ իրենք մեծ ներդրում կունենան Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: