|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, յուրաքանչյուր օր շփվելով սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքների հետ, ակամայից համակերպվում են այն դաժան մտքի հետ, որ Գյումրիում ծայրահեղ աղքատությունն այլևս սահմաններ չունի: Ներկայացվող տեսանյութը երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:
Ապրում են վարձով` հին ու կիսախարխուլ տանը: Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից մեկը` չորսամյա Ֆելիքսը, դեռևս նորածին հասակից կորցրել է մեկ աչքը, ավելին` օրերս մանկապարտեզում խաղալիս ընկել և կոտրել է ընդամենը երկու ամիս առաջ բանկից վարկով վերցված գումարով գնված` աչքի արհեստական ոսպնյակը: Հիմա նրանց ընտանիքը նորը գնելու միջոցներ պարզապես չունի:
Առավել մանրամասն` տեսանյութում: