կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-04 11:23
Առանց Կատեգորիա

Ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, որ անհասանելի Շուշի քաղաքը նման անտաղանդ կերպով կորսվել է՝ առանց պայքարի․ Զատուլին․ «168 ժամ»

Ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, որ անհասանելի Շուշի քաղաքը նման անտաղանդ կերպով կորսվել է՝ առանց պայքարի․ Զատուլին․ «168 ժամ»

««Կարող ձեռքերում ռուսական զենքը կրակում է և հասնում իր նպատակներին»,- այս մասին տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԱԺ-ում ռուսական զենքին ուղղված քննադատությանը։

Զատուլինը հիշեցրեց ռուսական հայտնի իմաստնությունը վատ պարողի մասին՝ ասելով, որ հայտնի չէ, թե ինչն է խանգարում վատ պարողին։ Պետդումայի պատգամավորը նշեց, որ, չգիտես՝ ինչու, ռուսական սպառազինությունը ռազմագործողությունների այլ ճակատներում լավագույնն է, գոնե չի զիջում այլ օրինակներին, իսկ Ղարաբաղյան պատերազմի դեպքում հանկարծ պարզվեց, որ անարժան էին մարտական գործողությունների այն մակարդակին, որով ընթանում էին ռազմագործողությունները։

«Իհարկե, բոլորը պատրաստվում են նախորդ պատերազմին, այդպես են սովորաբար ասում գեներալների մասին, եզրահանգումներ այս պատերազմից անում են բոլոր շտաբներում, այդ թվում՝ ռուսական, հայկական, թուրքական, ադրբեջանական, բայց տվյալ դեպքում՝ Հայաստանի նկատմամբ դժգոհությունը գործի ռազմական կողմի հարցում հետևյալն է՝ չկար ռազմական գործողությունների ճիշտ հրամանատարություն, ուժերի մոբիլիզացիա կազմակերպելու համար հակահարված։

Ինքնին պարոն Փաշինյանը նույնիսկ դուրս չեկավ պարզ իրավական հանգամանքներից, որոնց համաձայն՝ նա անձամբ, որ իրեն ներկայացնում էր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, չուներ դրա իրավունքը, քանի որ առաջին հերթին խոսքը ԼՂ-ում պատերազմի մասին էր, և երկրորդ՝ գերագույն գլխավոր հրամանատարը պետք է բացառապես պատերազմի ընթացքում նման պարտականություններ իրականացներ: Իսկ պատերազմ պաշտոնապես չէր հայտարարվել։

Այսինքն՝ նա օգտագործում էր գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը՝ հանուն հետագա քաղաքական դիվիդենտների՝ չսպասելով, իհարկե, թե ինչ տեղի կունենա։ Բայց չուներ դրա իրավունքը՝ ՀՀ օրենսդրության համաձայն։ Այս ամենն ուղեկցվում էր ոչ կոմպետենտ գործողություններով, անփութությամբ, այս ամենն ուղեկցվում էր, դա ստուգման կարիք ունի, շատ են այդ մասին հայկական համացանցում և ԶԼՄ-ներում խոսում, դավաճանության փաստերով, հանցավոր հրամաններով։ Բայց, իմ կարծիքով, ամենազարմանալի էպիզոդն այս պատերազմի Շուշիի հանձնումն էր։

Կցանկանայի պարզել, թե ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, որ Շուշի քաղաքը, որը ես հիանալի կերպով պատկերացնում եմ, բազմաթիվ անգամներ եմ եղել ԼՂ-ում, սկզբունքորեն ուղիղ շտուրմի համար անհասանելի, երեք կողմերից ժայռային լեռնային հատված, ինչպե՞ս կարող էր նման անտաղանդ կերպով կորսվել՝ առանց պայքարի։

Այն քաղաքը, որի շուրջ 19-րդ դարում Աբբաս Միրզան իր 40 հազարանոց զորքով կանգնել է 40 օր և չի կարողացել այն վերցնել։ Ռուսական զենքը պետք է վատաբանեն այն մարդիկ՝ իշխանության շրջանում և դրան մղող պատգամավորները, որոնք իրականում չեն ազատվել իրենց արևմտյան կողմնորոշումից, պարզապես ժամանակավորապես այն խլացրել են, իսկ հիմա ջրի երես են դուրս եկել, որպեսզի դժգոհություններ ներկայացնեն ռուսական զենքին և Ռուսաստանին»,- նման կարծիք հայտնեց Զատուլինը՝ շարունակելով, որ ռուսական զենքը նորմալ, կարող ձեռքերում հասնում է իր նպատակներին։

Ըստ նրա, ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել՝ չի կրակում։ «Հիշեցնեմ, որ պարոն Փաշինյանն ասաց, որ «Իսկանդերները» պայթում են 10 տոկոսով։ Այդ հայտարարությունից հետո արդեն բոլորը՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, հաստատել են, որ ոչ մի «Իսկանդեր» չի արձակվել։ Որտեղի՞ց պարոն Փաշինյանին առարկայի նման իմացություն, ստիպված եղավ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հետխաղ անել՝ ռևերանս, և գտնել քավության նոխազ, որոնք իրեն սխալ են զեկուցել։ Իսկ ինչո՞ւ է վարչապետը նման հեշտությամբ նման մեղադրանք հնչեցնում»,- ասաց Զատուլինը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: