|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մասնակցին այնպիսի հարց է ուղղվել, որի` ճիշտ համարվող պատասխանը զարմացրել է ոչ միայն մասնակցին, այլ նաև խաղավարին. հայտնում է haberler.com-ը:
«Ավտոմեքենաների օգտագործման առաջին տարիներին վարորդները վառելիք գնելու համար որտե՞ղ պետք է այցելեն» հարցի տարբերակներն են եղել` «ավտոմեքենա վաճառողի մոտ», «սուպերմարկետ», «նավթավերամշակման գործարան» և «դեղատուն»:
Մասնակիցը, ընտրելով «նավթավերամշակման գործարան» պատասխանը, պարտվել է: Ճիշտ պատասխանը եղել է դեղատունը: