|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Նավթավերամշակման գործարանի համար նախատեսվող վառելիք ու սարքավորումներ տեղափոխող իրանական երրորդ լցանավը հասել է Վենեսուելա. այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Եվս մեկ անգամ ցանկանում են շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին ու կառավարությանը համերաշխության, քաջության համար, որը հնարավորություն ընձեռեց Վենեսուելային ստանալ արդեն երրորդ լցանավը՝ վառելիքով և վերամշակման վերականգնման համար սարքավորումներով», - նշել է Մադուրոն։
Նշենք, որ նախատեսվում է ընդհանուր առմամբ Վենեսուելա ուղարկել 5 լցանավ։ ԱՄՆ-ն բազմիցս է խոչընդոտել Վենեսուելայի համար կենսական նշանակություն ունեցող նավերի շարժը։ Մադուրոն հայտարարել է, որ այդ հարցով դիմելու է Միջազգային քրեական դատարան։