Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ իշխանությունները առգրավվել են իրանական վառելիք տեղափոխողող չորս լցանավ և դրանք տեղափոխել է Հյուսթոնի նավահանգիստ: Ըստ Wall Street Journal- ի՝ ամերիկացիների կողմից բռնագրավված վառելիքը նախատեսված էր Վենեսուելայի համար:
Ինչպես գրում է թերթը, չորս նավի՝ «Բելլայի», «Բերինգի», «Պանդիի» և «Լունայի» առգրավվումը տեղի է ունեցել բաց ջրերում՝ առանց ուժի կիրառման:
Հրապարակումը նշում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել:
«Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, ասում է, որ նավերը ֆիզիկապես չեն առգրավվել: Ենթադրաբար, ԱՄՆ իշխանությունները սպառնալիքներով պատժամիջոցներ են կիրատել նավի տերերի, ապահովագրողների և տանկիստների կապիտանների վրա`ստիպելով նրանց իրենց բեռը հանձնել, որն այժմ դարձել է ԱՄՆ-ի սեփականությունը:
Ամերիկյան դատախազության տվյալներով՝ չորս նավ 1,1 միլիոն բարել բենզին է տեղափոխել Վենեսուելա:
Օգոստոսի 13-ին Վենեսուելայում Իրանի դեսպան Խոջաթ Սոլթանին հայտարարել էր, որ ոչ նավերն են իրանական, ոչ էլ դրանց տերերն են իրանցի: