|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանից Իսրայել վերադարձած բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում,որը վերնագրել է «Ադրբեջանի բանտում անցկացրած ամենասարսափելի օրը»:
«Եթե մի կողմում թողնենք 2017-ի սեպտեմբերի 9-10-ը տեղի ունեցած դեպքերը, երբ ինձ ծեծեցին և հորինեցին ինքնասպանության մասին լուրեը (որպեսզի ներման համար ձևական առիթ ունենան, որ ձևացնեն, թե շատ բարեգութ են), ապա ինձ համար զզվելի էր և վախենալու 2017-ի ապրիլի 3-ը»,- գրել է նա:
Լապշինը պատմում է, որ այդ օրը տեսել է`ինչպես են բանտում ուրախանում այն բանի համար, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը 16 անմեղ մարդու կյանք էր խլել:
Բլորգերն ասում է, որ Ադրբեջանի բանտերը լի են ծայրահեղական իսլամականներով, թեև Բաքվի իշխանությունները հերքում են երկրում շիա ծայրահեղական իսլամի ազդեցության աճը: