|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակը» գրում է .«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեեւ փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավանականությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը։ Նրա շրջապատը լուրեր է տարածում, որ Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թեւածում։ Այս պաշտոնի վրա աչք ունի նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է»: