Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստինֆոն» գրում է. «Գտնվելով Վանաձոր ՔԿՀ-ում և արդեն իսկ դատապարտված լինելով մի քանի տարվա ազատազրկման, Վալերիկ Հովսեփյանը հենց ազատազրկման վայրից ինտերնետային կապի միջոցով ծանոթացել է Երևանում բնակվող մի երիտասարդ կնոջ հետ, ներկայացել ԼՂՀ-ում ոսկերչությամբ զբաղվող Կարեն անունով գործարար, շահել նրա համակրանքն ու վստահությունը և պարբերաբար գումարներ ու թանկարժեք իրեր պահանջել նրանից:
Վ.Հովսեփյանը խոստացել է ամուսնանալ նրա հետ եւ իր ծանոթ Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պողոսյանի միջոցով դյուրահավատ կնոջից տարբեր օրերի հափշտակել է 75 000 դրամ, 1 520 000 դրամի ոսկյա զարդեր և 259 000 դրամ արժողությամբ նոութբուք համակարգիչ: Բայց սա դեռ ամբողջը չէ. Վ.Հովսեփյանը ոգևորվելով իր նախաձեռնությունների հաջող ընթացքից` որոշել է, ազատազրկման վայրում լինելով, դրսից նաև թրմանյութ ձեռք բերել:
Այդ նպատակով նա 2011 թվականի մարտին զանգահարել է իր նույն երևանցի ծանոթ Գուրգեն Պողոսյանին և հանձնարարել է ինչ-որ անձանցից վերցնել 5.864 գրամ ացետիլացված ափիոն տեսակի, տան պայմաններում պատրաստված թմրամիջոց և ուղարկել Վանաձոր: Վանաձորում թանկարժեք կապոցը` «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփի մեջ ստացել է արդեն Վալերիկ Հովսեփյանի կնոջ եղբայրը` Վահրամ Հովհաննիսյանը, եւ այն փոխանցել Աշոտ Էվոյանին: Ա.Էվոյանն էլ թմրամիջոցը թաքցրել է քյաբաբի մեջ ու փորձել ազատազրկման վայրում գտնվող իր բարեկամի հանձնուքի մեջ թաքցնելով` այն փոխանցել Վալերիկ Հովսեփյանին: Բայց թմրամիջոցը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է:
Շարունակությունն` այստեղ: