Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Օրերս Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձորի վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծը երեկ հարձակվել է մի տղամարդու վրա. առյուծի «զոհը» Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ` 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արալեզի գյուղապետ Մարտիկ Թևոնյանը նշեց, որ համագյուղացին մի քանի ընկերների հետ որոշել է մաքուր օդում մի քիչ հաց ուտել:
«Հետո երևի մի քանի բաժակ էլ խմել են, քեֆները լավացել է ու, չգիտես` ինչու, որոշել են առյուծներին այցի գնալ: Մոտեցել են վանդակին, սկսել առյուծի հետ խաղալ, առյուծն էլ ինքնապաշտպանվել է, էլի»,- ասաց գյուղապետը` հումորով հավելելով, թե դեռ մի բան էլ առյուծի բախտն է բերել:
Նա նշեց նաև, որ համագյուղացին այժմ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում է, երեկ վիրահատել են նրա ուսը: «Մի քանի օրվա ընթացքում նոր պարզ կլինի` ձեռքի հեռացման խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ»,- ասաց գյուղապետը: