Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ կառավարության նիստում քննարկվեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2012 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափը նվազեցնելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետը հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարարին` կա՞ն, արդյոք, հասարակական կազմակերպություններ, որոնք համագործակցում են առողջապահության նախարարության հետ` ծխելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներում, ինչին առողջապահության նախարարը պատասխանեց, որ ընդունված կարգով բազմաթիվ հասարակական կազմակերպություններ համագործակցում են և ներգրավված են այդ աշխատանքներում: Սակայն պատասխանը չբավարարեց ՀՀ վարչապետին, ով կարծիք հայտնեց, որ լրջագույն հարց է դարձել այն, որ հազարավոր մարդիկ են մահանում ծխելու հետևանքով, սակայն հասարակական կազմակերպությունների արձագանքը, նրա խոսքով, ադեկվատ չէ:
«Բայց մենք այդ հասարակական կազմակերպությունները ձայնը չենք լսում: Այնինչ` բնապահպանների ձայնն ամեն օր լսում ենք, այն դեպքում, որ եթե համադրենք ռիսկերը, ապա ծխախոտի չարաշահման ոլորտում ավելի մեծ են: Բայց, չգիտես` ինչու, հասարակական կազմակերպությունները չեն գործում այս ուղղությամբ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ հասարակության մեջ պետք է ստեղծվեն տրամադրություններ, որ քաղաքացիները բարձրացնեն ծխախոտի չարաշահման հարցը, քանի որ դրա հետևանքով շատ մարդիկ են մահանում: