Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-11-11 16:28
Քաղաքական

Կոալիցիան չի փլուզվի, Քոչարյանն էլ չի գա

Կոալիցիան չի փլուզվի, Քոչարյանն էլ չի գա

«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար անհասկանալի եւ անտրամաբանական են տեղի ունեցող պաշտոնանկությունները: Նա կարծում է, որ մեզ մոտ տրամաբանությունից դուրս գործողություններ են ընթանում:

 

«Բոլորը Ալիկ Սարգսյանի գործունեությունից գոհ էին, բայց իրեն պաշտոնանկ արեցին: Այստեղ հայտարարում են, թե ով մեզ հետ չէ` տաշտակից հեռու է, գնում են Եվրոպա ու ասում, որ որ ոչ մի տաշտակ էլ չկա,  եւ ուզում ենք հրաշալի ընտրություն անցկացնել: Շտաբ չկա, շտաբի պետ կա, շտաբ չկա, շտաբի պետի տեղակալ կա: Հովիկ Աբրահամյանն էլ գիշերը քնեց, առավոտյան արթնացավ, ասաց` չեմ ուզում ԱԺ նախագահ լինել, քանի որ երկրի երկրորդ պաշտոնն ավելի քիչ կարեւոր է, քան ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` խնդրելով իրեն բացատրել այս գործընթացների տրամաբանությունը:

 

Արամ Կարապետյանը նշեց, որ իր կանխատեսումները, թե կոալիցիան չի փլուզվի, եւ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայից դուրս չի գա, իրականացել են: «ԲՀԿ-ն դուրս չեկավ, Քոչարյանն էլ հետ չեկավ»,- ասաց նա` հավելելով, որ բյուջեի քննարկումները նույնպես ցույց տվեցին, թե որքան միահամուռ է կոալիցիան:

 

Արամ Կարապետյանի խոսքերով` կոալիցիայի ներսում միակ խնդիրը ադմինիստրատիվ ռեսուրսները բաժանելու, ավելացնել փորձելու մեջ է: