Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ «Մենք» երիտասարդական շարժման նախագահ Րաֆֆի Գյոզալյանը եւ նույն շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը շրջել են Կիրովի անվան մանկական զբոսայգում` ծանոթանալու համար մանկական այգու խնդիրներին:
Հիշեցնենք` արդեն մեկ շաբաթ է, ինչ մի քանի երիտասարդական եւ հասարակական կազմակերպություններ նախաձեռնել են ստորագրահավաք` համասեռամոլներին Կոմայգուց վտարելու եւ այգին երեխաներին վերադարձնելու նպատակով:
Yerkir.am-ի հետ զրույցում Սեւան Աղաջանյանը նշեց, որ այգու խնդիրները բազմազան են:
«Զբոսայգին չունի դարպասներ, կարուսելները գտնվում են անմխիթար վիճակում եւ չեն գործում: Այգում աշխատում է մեկ պահակ, ինչը, մեր կարծիքով, անընդունելի է այդքան մեծ տարածքով եւ մեծ նշանակություն ունեցող զբոսայգու համար: Բացի սրանից` այգում չկան նկարահանող սարքեր, իսկ գիշերը ոստիկանության կողմից վերահսկողություն չկա: Բացակայում է լուսավորությունը»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ իրենք զրուցել են այգու պահակի` Պետրոսի հետ: Նա տեղեկացրել է, որ կարուսելներն աշխատում են, սակայն Աղաջանյանը պնդում է` իրենք աշխատող կարուսել այդպես էլ չեն տեսել: Զբոսայգու պահակի խոսքով` այգուն պետք են նկարահանող սարքեր, նաեւ` դարպասներ, որպեսզի այգին, իրոք, բարեկարգվի եւ չծառայի համասեռամոլ մարմնավաճառներին:
«Պահակն ասում է, որ այգում կարելի է գտնել ներարկիչներ եւ պահպանակներ: Պահակը փաստում է` գիշերը ոստիկանության կողմից վերահսկողություն չկա, իսկ եթե ինչ-որ երիտասարդներ են գալիս «լարելու» համասեռամոլ մարմնավաճառներին, ոստիկանները գալիս են` «լարողներին են լարում»: Պահակի խոսքով` այգին վարձակալել են Երեւանի քաղաքապետարանից` Ղուլարյան Աշոտը եւ Ղալումյան Ղեւոնդը: Ղուլարյան Աշոտի եղբայրը Տավուշի մարզպետն է` 2000թ. մինչ օրս»,- ասաց Աղաջանյանը` հավելելով, որ իրենց հարցին, թե արդյո՞ք ինքն իրավունք ունի դուրս հրավիրել մարմնավաճառներին, պահակը պատասխանել է, թե ինքը նման իրավունք չունի. «Ասում է` մի քանի անգամ մոտեցել եմ, իսկ համասեռամոլները պատասխանել են` սա զբոսայգի է, եւ ոչ ոք իրավունք չունի այգուց «լարել» մեզ»: