|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով` իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ներկայացրած միջնորդությունը, ինչպես նաև նմանատիպ այլ նախաձեռնություններ կնպաստեն, որպեսզի դերասանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվի: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբանը` նշելով, որ արդեն տասնյակ նամակներ է ստացել` ի պաշտպանություն դերասանի, և դրանք մտադիր է դատարանում ներկայացնել:
Ի դեպ` Բաղդասարյանն այսօր այցելել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր վստահորդին: Նրա խոսքով` Վարդանի վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ ծանր վիրահատություն է տարել, և երբ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Բաղդասարյանը վստահեցրեց, որ ներկայումս դերասանի վիճակը կայուն է, սակայն ցանկալի կլիներ, որ Վարդանը բուժումը ստանար ազատության մեջ: Փաստաբանը նշեց նաև, որ իրենք դեռևս չունեն գործի իրական պատկերը, որպեսզի հասկանան` Վարդանն անմե՞ղ է, թե՞ ոչ, ավելին` այդ խնդիրն էլ չունեն: «Մենք այսօր ջանասիրաբար փորձում ենք անել ամեն ինչ, որ մյուս կողմին վնաս չտանք»,- ասաց նա:
Ըստ նրա` առաջին մասնագիտական եզրակացությամբ, որը կատարվել է դեպքից անմիջապես հետո, հաստատվել է, որ Վարդանը գտնվել է սթափ վիճակում: Անդրադառնալով դեպքի օրը Վարդանի վարած մեքենայի արագությանը` փաստաբանը նշեց, որ դեռևս ստույգ որոշված չէ, սակայն պարզ է, որ երկու մեքենաների արագությունը 80 կմ/ժ.-ը չի գերազանցել:
Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը խոստացել է հանրությանը կներկայացնել վթարի մասին ողջ իրականությունը՝ 3D մոդելավորված տարբերակի միջոցով: Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այդ փորձը Հայաստանում այնքան էլ տարածված չէ, իսկ շատ երկրներում 20 տարուց ավելի է` գործում է: