|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարդան Պետրոսյանը երեկվանից գտնվում է «Սթրես» կենտրոնում: Նա դեռ մի քանի օր այնտեղ պառկած կմնա. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի քույրը` տիկին Աշխենը:
Ըստ նրա` Պետրոսյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ. «Ի՞նչ ասեմ, երեւի երեկ տեսաք նկարներով. դեմքից էլ է երեւում, որ դեռ լավ չէ: Բժիշկներն ասում են, որ առաջիկա օրերին պետք է իրենց մոտ մնա»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում, որտեղ ընթանում է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ նախաքննությունը, որոշում է կայացվել ձերբակալել վթարի մասնակից` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին: Այդ կապակցությամբ ոստիկաններն այցելել էին Պետրոսյանի քրոջ բնակարան: Սակայն Պետրոսյանի առողջական վիճակը վատթարացել էր եւ նրան տեղափոխել էին նախ «Էրեբունի» հիվանդանոց, հետո` «Սթրես» կենտրոն: