|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել: Ավելին, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել «ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար»: Իսկ այդ աշխատանքները վստահել են «Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս» ՍՊԸ-ին:
Նշենք, որ 2014թ. պետական բյուջեից նախատեսված է 50 մլն դրամ էլ տրամադրել նախագահականին' «վարչական օբյեկտների շինարարություն» եւ 250 մլն դրամ էլ' «վարչական օբյեկտների վերանորոգում» անվան տակ: