կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 13:30
Սպորտ

Անպարտելի մրցակիցներ չկան. Արսեն Ջուլֆալակյան

Անպարտելի մրցակիցներ չկան. Արսեն Ջուլֆալակյան

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2013թ-ի առաջնության բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2013թ-ը և խոսեց իր հիմնական մրցակի` Ռոման Վլասովի, ինչպես նաև ապագայում իրեն փոխարինող ըմբիշների մասին:

 

 

 

«2013թ-ին շեշտը դրել էինք աշխարհի առաջնության վրա:  

Բուդապեշտ մեկնել էինք ոսկե մեդալի համար, սակայն  կրկին պարտվեցի Ռոման Վլասովին:

Ամեն դեպքում, ամեն ինչ առջեւում է: Պարտրաստվելու ենք մյուս տարվա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

Ինչ վերաբերում է Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես գալուն` այս տարի դեռ մեկ գոտեմարտ եմ անցկացրել` մեկ քաշային կարգ բարձր եւ հաղթել եմ:

Ունեմ դեռևս  8 գոտեմարտի պայմանագիր»,-ասաց Ջուլֆալակյանը:

 

 

Yerkir.am –ի հարցին, թե Արսեն Ջուլֆալակյանը ունի  Ռոման Վլասովին հաղթելու «բանալին», ըմբիշը պատասխանեց. «Անպարտելի  մարզիկներ չկան, անգամ լեգենդար Կարելինը պարտվեց:

Թե ես, թե ինքը  լավ գիտենք մեր թույլ և  ուժեղ կողմերը: Ես նրան  5 անգամ և պարտվել եմ, որից մաքուր պարտություն իմ կողմից, համարում եմ երկուսը:

Այդ  երկու դեպում միայն կարող եմ ասել, որ Վլասովն ինձնից ավելի լավ էր պատրաստած: Բուդապեշտի աշխարհի առաջնությունում Վլասովին պարտվելու պատճառը,նրան վերջապես հաղթելու, մեր լեզվով ասած «ջարդելու» մեծ ցանկությունն էր: Ցանկանում էի Լոնդոնի Օլիմպիական խաղերում պարտվելու ռևանշին հասնել: Դա հուզական ու զգացմունքային էր ավելի շատ և հենց դա խանգարեց:

Ուղիղ մեկ տարի պատրաստվել եմ հենց Վլասովին հաղթելու համար, գիտակցում եմ, որ դա սխալ էր իմ կողմից: Քանի որ շատ հնարավոր է, որ ես չհանդիպոի նրան այնտեղ:

Ասել, որ չգիտեմ` ոնց հաղթել Վլասովին` գիտեմ: Սակայն հարց է, թե որքանով կկարողանաս այդ  իրականացնել գորգի վրա»:

 

Խոսելով 74կգ քաշաում աշխարհի չեմպիոնի մասին, Արսենն ասաց. «Կորեացին հանդես էր գալիս 66 կգ քաշային կարգում:  Մեր քաշային կարգում նա հայտնի ըմբիշ չէր: Ճիշտն ասած` ես պատրաստվել էի նրա հետ գոտեմարտին, քանի որ հետեւել էի նրան: Թե ինչպես կստացվի մեր գոտեմարտը նրա հետ, գոտեմարտը ցույց կտա»:

 

 

Yerkir.am-ի հարցին, թե Ջուլֆալակյանը տեսնում է իր քաշային կարգում արժանի փոխարինողներ և  ինչ կարծիք ունի 2013թ-ի աշխարհի երիտասարդների աշխարհի չեմպիոն գյումրեցի, 74կգ քաշային Կարապետ Չալյանի մասին, ըմբիշն ասաց. «Միասին շատ մարզումներ ենք անցկացրել միասին: Ես նրան ինձ զույգ եմ ընտրել` սպարինգ մենամարտերի համար: Շատ աշխատասեր ըմբիշ է: Նպատակահարմար է նրանց հետ մարզումներ անցկացնելը, քան որ նրանք շատ աշխատասեր են և հենց դա էլ օգնում է ինձ մարզումային լավ վիճակի հասնել: Կարապետ Չալյանից բացի, կա նաև մեկ այլ ըմբիշ` մեր քաշային կարգում, նա 2010թ-ի երիտասարդների աշխարհի չեմպիոն է, նույպես շատ աշխատասեր և սպորտին նվիրված մարզիկ է: Հենց նրանք էլ կփոխարինեն ինձ, իսկ թե երբ կփոխարինեն` ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում` պետք է այնպես անեմ, որ մինչև կարիերայիս ավարտը անփոխարինելի լինեմ»: