կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 09:45
Քաղաքական

Փաշինյանը թույլ չի տալիս եւ չի տա, որ մրցակիցներ աճեն․ «Հրապարակ»

Փաշինյանը թույլ չի տալիս եւ չի տա, որ մրցակիցներ աճեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցնում էր, որ թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ՝ «5-6 ֆավորիտներ», սակայն վարչության նախագահի ընտրությունների արդյունքներից պարզ է դառնում, որ նա միանձնյա է ղեկավարում ոչ միայն երկիրը, այլեւ՝ կուսակցությունը եւ թույլ չի տալիս, որ մրցակիցներ «աճեն»:

Իսկ ՔՊ նախագահի ընտրությունը եղել է հետեւյալ սկզբունքով․ վարչության անդամի ընտրության քվեաթերթիկի ներքեւի մասում դաշտ է հատկացված եղել, որ ընտրիչները նշեն, թե ում են տեսնում վարչության նախագահի պաշտոնում։ 917 ընտրողից 758-ը քվեարկել է Փաշինյանի օգտին, մոտավորապես 200-ը նրան չի նշել:

Հաջորդը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է, որին որպես նախագահի թեկնածու,10 հոգի է նշել, ապա՝ Գեւորգ Պապոյանը (9 ձայն), Սուրեն Պապիկյանը՝ 8, Արսեն Թորոսյանը` 7, Հայկ Սարգսյանը` 6, Ռոմանոս Պետրոսյանը` 5, Ալեն Սիմոնյանը` 3։